Իրանի նախագահ Մասուդ Փեզեշկիանը քննադատել է ԱՄՆ վարչակազմի բանակցությունների կոչի և Իրանի դեմ սպառնալիքների միջև առկա հակասությունը՝ ընդգծելով, որ Թեհրանը հավանություն կտա միայն իրավահավասար հիմքով բանակցություններին, գրում է Tasnim-ը։

Շաբաթ օրը մի խումբ բարձրաստիճան վարչական և ռազմական պաշտոնյաների հետ հանդիպման ժամանակ Փեզեշկիանը ընդգծել է Իրանի արտաքին քաղաքականության մեջ այլ պետությունների հետ փոխգործակցության կարևորությունը:

Մատնանշելով իր ամերիկացի գործընկերոջ՝ Իրանի հետ բանակցություններ վարելու ցանկությունը, Իրանի նախագահն ասել է. «Իրանի Իսլամական Հանրապետությունը հանդես է գալիս հավասար պայմաններով երկխոսության օգտին»։

Միևնույն ժամանակ, Փեզեշկիանը մերժել է «Իրանին սպառնալու և միաժամանակ բանակցությունների կոչ անելու ԱՄՆ-ի պարադոքսալ քաղաքականությունը»։

«Այսօր ԱՄՆ-ն նվաստացուցիչ է պահում իրեն ոչ միայն Իրանի, այլ ամբողջ աշխարհի նկատմամբ։ Այսպիսի գործելակերպը հակասում է բանակցություններ անցկացնելու պահանջին»,- հավելել է Իրանի նախագահը։

Փեզեշկիանն անցյալ շաբաթ հայտարարել էր, որ թեև Թրամփի նամակի պատասխանում Թեհրանը բացառել է ԱՄՆ-ի հետ ուղիղ բանակցությունները, սակայն անուղղակի բանակցությունները կենսունակ տարբերակ է դիտարկում։