Ուղղաթիռը, որ դոնորական սիրտ էր տեղափոխում վիրահատության սպասող հիվանդի համար, կործանվել է Ֆլորիդա նահանգի հյուսիսում:

Վթարի հետեւանքով զոհվել են ինքնաթիռում գտնվող երեք անձինք, նաեւ վնասվել է դոնորական սիրտը:

Ուղղաիթռը թռել էր Սենտ-Օգաստին քաղաքից եւ ուղեւորվում էր Ֆլորիդայի համալսարանի հիվանդանոց, սակայն ժամը 5:53-ին վթարվել է, թռիչքից 8 րոպե անց:

Ջեքսոնվիլլի Mayo Clinic հիվանդանոցի ներկայացուցիչ Լեյն Սմիթի խոսքով, ուղղաիթռով տեղափոխվող սիրտը չի կարող կիրառվել վիրահատության համար` կենսական օրգանի պահպանման ժամկետի անցած լինելու պատճառով: