Հարավային Օսիայում մեկնարկել է նախագահի ընտրության նոր արշավը: Ընտրությունները կայանալու են մարտի 25-ին:

Նշենք, որ հանրապետության նախագահի ընտրությունները Գերագույն դատարանի կողմից չեղյալ էին հայտարարվել, երբ Ալլա Ջիոեւան հաղթանակ էր տարել Կրեմլի թեկնածու Անատոլի Բիբիլովի նկատմամբ: Դատարանը նաեւ արգելել էր Ջիոեւային մասնակցել նոր ընտրություններին:

Ջիոեւան բողոքի ցույցեր էր արել, եւ բողոքի արդյունքում կողմերը համաձայնվել էին փոխաիջման գնալ: Նախագահ Կոկոյտին պետք է հրաժարական տար եւ պաշտոնանկ անել գլխավոր դատախազ Թեյմուրազ Խուգաեւին ու Գերագույն դատարանի նախագահ Ացամազ Բիչենովին: Կոկոյտին հեռացել էր, բայց խորհրդարանը չէր ընդունել վերը նշված անձանց հրաժարականները: