Դուբայում հետաքննություն է ընթանում օդապարիկի կոշտ վայրէջքի հետ կապված միջադեպի առնչությամբ, որի ուղեւորները եղել են զբոսաշրջիկներ, այդ թվում՝ ռուսներ, հայտնում է РИА Новости-ն՝ վկայակոչելով Դուբայի ոստիկանությանը։
«Դուբայի ոստիկանությունը պարզաբանում է, որ ոչ ոք չի զոհվել 2025 թվականի մարտի 23-ին Դուբայում օդապարիկով տեղի ունեցած միջադեպի հետևանքով: Միջադեպի մասին որոշ տեղեկություններ, որոնք շրջանառվում են ԶԼՄ-ներում, կեղծ են և ապակողմնորոշիչ», - ասվում է ոստիկանության հաղորդագրությունում, որը ձեռք է բերվել ՌԻԱ Նովոստիին։
«Միջադեպի հետևանքով ստացված բոլոր վնասվածքները դասակարգվել են որպես թեթևից միջին ծանրության, և տուժածներին անհապաղ բժշկական օգնություն է ցուցաբերվել: Ներգրավված անձինք տարբեր երկրներից են», - նշել է Դուբայի ոստիկանությունը:
Ըստ հաղորդագրության՝ նախնական արդյունքները ցույց են տալիս, որ միջադեպը տեղի է ունեցել վայրէջքի ժամանակ եղանակային պայմանների վատթարացման պատճառով։
«Ներկայումս ընթանում է ամբողջական պաշտոնական հետաքննություն: Դուբայի ոստիկանությունը կոչ է անում հանրությանը և ԶԼՄ-ներին խուսափել չստուգված տեղեկությունների տարածումից և ճշգրիտ թարմացումների համար հիմնվել պաշտոնական աղբյուրների վրա՝ անհարկի անհանգստությունից և շփոթությունից խուսափելու համար», - ասել է Դուբայի ոստիկանությունը:
Ավելի վաղ Telegram-ի ալիքներում տեղեկություն էր հայտնվել այն մասին, որ իբր, Դուբայում օդապարիկի վթարի հետևանքով երկու մարդ է զոհվել:





























