Միացյալ Նահանգները երկրորդ THAAD մարտկոցն է փոխանցել Իսրայելին՝ Իրանի միջուկային ծրագրի շուրջ լարվածության աճի ֆոնին, հայտնում է սաուդյան Al-Hadath հեռուստաալիքը։

Ըստ երևույթին, մարտկոցն առաքվել է երեկ։

Թռիչքների հետագծման կայքերը ցույց են տվել, որ ամերիկյան C-5M Super Galaxy-ն՝ ԱՄՆ ռազմաօդային ուժերի ամենամեծ բեռնափոխադրող ինքնաթիռը, վայրէջք է կատարել Իսրայելի հարավում գտնվող Նևաթիմ ավիաբազայում և այնտեղ մնացել մոտ ութ ժամ՝ նոր թռիչք կատարելուց առաջ:

THAAD-ը կամ Terminal High Altitude Area Defense System-ը հակահրթիռային պաշտպանության առաջադեմ համակարգ է:

Իսրայելում տեղակայված THAAD համակարգը օգտագործվել է Իսրայելի վրա  Եմենի հութիների արձակած հրթիռները որսալու համար, այդ թվում՝ վերջին շաբաթներին, գրում է Times of Israel-ը։

THAAD առաջին մարտկոցը Իսրայել է առաքվել անցյալ տարի, և ենթադրվում է, որ մոտ 100 ամերիկացի զինծառայող է ուղարկվել այդ համակարգը գործարկելու համար, որը լրացում է համարվում  Patriot համակարգին, բայց կարող է պաշտպանել ավելի ընդարձակ տարածք, ունակ է խոցել թիրախները 150-200 կիլոմետր հեռավորության վրա: