Լեհաստանի և ՆԱՏՕ-ի դաշնակիցների ինքնաթիռները կիրակի վաղ առավոտյան օդ են բարձրացել  Լեհաստանի օդային տարածքը պաշտպանելու համար այն բանից հետո, երբ ռուսաստանյան ուժերը հարվածներ են հասցրել արևմտյան Ուկրաինային, հայտնել է Լեհաստանի զինված ուժերի օպերատիվ հրամանատարությունը:

«Ձեռնարկված քայլերն ուղղված են վտանգավոր գոտիներին սահմանակից շրջաններում անվտանգության ապահովմանը»,- ասվում է հրամանատարության սոցցանցում տարածած հաղորդման մեջ։

Ըստ Գրինվիչի, կիրակի օրը ժամը 02:00-ի դրությամբ Ուկրաինայի ողջ տարածքում գործում էր օդային հարձակման նախազգուշացում, և Ուկրաինայի ռազմաօդային ուժերը նախազգուշացրել էին ռուսաստանյան հրթիռային հարվածների մասին: