Օլիմպիական կրկնակի չեմպիոն, 33-ամյա ճապոնացի ձյուդոիստ Մասատո Ուչիսիբան մեղադրվում է  անչափահասի բռնաբարության մեջ: Դեկտեմբերի 27-ին Տոկիոյի դատախազությունը պաշտոնապես մեղադրանք է առաջադրել նրա նկատմամբ:

Ըստ ոստիկանության` միջադեպը տեղի է ունեցել սեպտեմբերին հյուրանոցներից մեկում, որտեղ Ուչիսիբան անչափահասին ալկոհլի է խմեցրել եւ օգտվել նրա այդ վիճակից: Տուժածի անունը գաղտնի է պահվում, հաղորդում է «Ինտերֆաքսը»:

Ձյուդոիստը  ձերբակալվել է դեկտեմբերի սկզբին: Նա հերքում է մեղադրանքը` պնդելով , որ սեռական հարբերությունները փոխադարձ համաձայնությամբ են տեղի ունեցել:

Հաղորդվում է նաեւ, որ նա սեպտեմբերին ազատվել է  համալսարաններից մեկում մարզիչի աշխատանքից` սեռական ոտնձգության պատճառով:

Ուչիսիբան օլիմպիական մեդալներ է նվաճել 2004 եւ 2008 թթ-ին, որից հետո ավարտել է կարիերան: