Իրաքի ազգային «Ալ-Իրաքիա» շարժումը դեկտեմբերի 27-ին հայտարարել է խորհրդարանի նիստերը բոյկոտելու մտադրության մասին եւ նույնը կոչ է արել կառավարության անդամ կուսակիցներին: Նախօրեին Իրաքի շիաների առաջնորդ Մուքթադա աս-Սադրը կոչ է արել ցրել խորհրդարանը եւ արտահերթ ընտրություններ նշանակել:

Այդ քայլերը վկայում են, որ ամերիկյան զորքերի հեռացումից հետո սկսված քաղաքական ճգնաժամը լիովին վերահսկվում է դրսից: Նման կարծիքի են հանգել շատ վերլուծաբաններ:

Ռազմավարական գնահատականների եւ վերլուծության ինստիտուտի փորձագետ Սերգեյ Դեմիդենկոյի կարծիքով, «Ալ-Իրաքիա» դաշինքը ոչ այնքան շիական է, որքան ամերիկամետ: Դրա առաջնորդը նախկին վարչապետ Այադ Ալաուին է` Սադամի տապալումից հետո առաջին կառավարության ղեկավարը: ԱՄՆ-ը Ալաուիի վրա խաղադրույք է կատարում` հուսալով, որ նա գոնե իր վերահսկողության տակ կվերցնի հարավային նավթաբեր շրջանները:

Ըստ դիտորդների Նուրի ալ-Մալիքիի կառավարությունը կորցրել է ԱՄՆ-ի աջակցությունը եւ որոշվել է տապալել այն: Այդ իմաստով աս-Սադրի պահանջը լիովին բավարարում է ամերիկացիներին: