Հունգարիայի ոստիկանությունը երեկ հայտարարել է, որ երկու մարդու է ձերբակալել վարչապետ Բենիամին Նաթանյահուի այցի պատվին Բուդապեշտի Սեչենի շղթայական կամրջի վրա կախված իսրայելական 17 դրոշները պոկելու և Դանուբ գետը նետելու համար, գրում է Times of Israel-ը։
Ենթադրյալ հանցագործներին՝ Ֆրանսիայի երկու քաղաքացիներին, ոստիկանները ձերբակալել են կամրջի վրա դեպքից րոպեներ անց:
Բուդապեշտի հինգերորդ շրջանի ոստիկանական բաժանմունքում քննիչների կողմից հարցաքննվելուց հետո նրանց մեղադրանք է առաջադրվել մանր խուլիգանության, վանդալիզմի և գողության մեջ:
Ոստիկանությունը հայտնել է նաև, որ իրենք ձերբակալել են Իսպանիայի երկու քաղաքացիների՝ անկարգությունների համար, այն բանից հետո, երբ նույն օրը մեկ ժամ անց նրանք կամրջի վրայից պոկել են Հունգարիայի դրոշը:





























