Կոնգոյի մայրաքաղաք Կինշասայում ուժեղ ջրհեղեղն  առնվազն ութ մարդու կյանք է խլել և ամնատույց դարձրել քաղաքի կեսից ավելին և երկրի գլխավոր օդանավակայանըլ, հայտնում է Associated Press-ը։

Առողջապահության նախարար Պատրիսյեն Նգոնգոյի վկայությամբ, ուրբաթ օրվա հեղեղման ժամանակ մահվան դեպքերի զգալի մասը պատերի փլուզման պատճառով է եղել։

Ջրհեղեղը վնասել է օդանավակայան տանող գլխավոր ճանապարհը, սակայն 72 ժամվա ընթացքում ճանապարհը բաց կլինի տրանսպորտի բոլոր տեսակների համար։

Ճանապարհը նաև կապում է Կինշասային մնացած Կոնգոյի հետ, և պաշտոնյաները անհանգստանում են առևտրի վրա ունեցած հետևանքներից:

2022 թվականին Կինշասայում նմանատիպ ջրհեղեղի պատճառով առնվազն 100 մարդ էր զոհվել։