ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի՝ բոլոր ներմուծումների վրա մաքսատուրքեր սահմանելու քաղաքականությունը կարող է խաթարել արհեստական բանականության (ԱԲ) եւ մեծ տվյալների պահպանման ու մշակման ոլորտում երկրի առաջատարությունը։ Այսպիսի գնահատական ​​է տվել Financial Times թերթը՝ հղում կատարելով հարցման ենթարկված փորձագետներին։

Bank of America-ի տվյալներով՝ 2024թ. ԱՄՆ-ում էլեկտրաէներգիայի ինքնարժեքն արդեն երկու անգամ ավելի արագ էր աճում, քան գնաճը, եւ երկրի տարբեր մասերում էլեկտրաէներգիայի առանձին մատակարարները բանկից խնդրել էին սակագները 10 տոկոսով եւ ավելի բարձրացնելու հնարավորություն: Փորձագետներն ակնկալում են, որ Թրամփի մաքսատուրքերը կարագացնեն էներգակիրների գների բարձրացումը բիզնեսների եւ հատկապես արհեստական բանականության եւ տվյալների շտեմարանների համար, որոնք աչքի են ընկնում չափազանց բարձր էներգասպառմամբ:

«Դա կարող է խանգարել, երբ մենք իսկապես պետք է մտնենք էներգետիկ գերիշխանության նոր դարաշրջան՝ ԱՄՆ-ը տվյալների եւ արհեստական ​​բանականության տեխնոլոգիաների առանցքային հանգույց դարձնելու համար»,- նշել է EDP Renewables North America-ի գլխավոր տնօրեն Սանդհյա Գանապատին:

Նրա խոսքով՝ էներգետիկ ճյուղի համար ներկրվող բաղադրիչների գների աճը կարող է արհեստական ​​բանականության ոլորտում նոր նախագծերի իրականացման ժամկետների եւ ծախսերի խոչընդոտներ ստեղծել։ Բացի այդ, քանի որ Միացյալ Նահանգները մեծապես կախված է էլեկտրական ցանցերի բաղադրիչների ներմուծումից, երկրի համար էլ ավելի սուր կդառնա էլեկտրաէներգիայի մատակարարման կայունության հարցը: «Սակագները ոչ միայն կազդեն նոր նախագծերի, այլեւ ցանցի կայունության վրա»,- ավելացրել է Գանապատին:

Բացի այդ, ԱԲ նախագծերը կվնասեն մարտկոցների թանկացման պատճառով, քանի որ դրանք տվյալների մշակման կենտրոնների հիմնական տարրերից են: «ԱՄՆ տվյալների պահման արդյունաբերությունը զգալիորեն ավելի շատ կվճարի [էլեկտրաէներգիայի] պահեստավորման օղակների համար, քան մյուսները»,- նշել է Rho Motion-ի վերլուծաբան Այոլա Հյուզը: