Բեռլինում կյանքի 102-րդ տարում մահացել է Խոշոր միջազգային առեւտրային Otto Group ընկերության հիմնադիր Վերներ Օտտոն:
Օտտոն ծնվել է 1909 թվականին Գերմանիայի արեւելքում գտնվող Զելով քաղաքում: 1949 թվականին նա հիմնադրել է ծանրողներ տեղափոխող ընկերություն, որը սկբում ունեցել է ընդամենը երեք աշխատակից: Սակայն արդեն 1960-ականներին ընկերությունը դարձել է խոշոր միջազգային կոնցեռն: 1981 թվականին Վերներ Օտտոն փոխանցել է ընկերության ղեկավարությունը որդուն` Միխայելին, հայտնում է ՌԻԱ Նովոստին:
Վերներ Օտտոն մահացել է դեկտեմբերի 21-ին` շրջապատված հարազատներով, սակայն նրա մահվան մասին լուրն ընկերությունը հրապարակել է միայն դեկտեմբերի 27-ին: Հուղարկավորության օրվա եւ տեղի մասին դեռեւս ոչինչ հայտնի չէ:




























