Playboy հանդեսի հիմնադիր Հյու Հեֆները եւ նրա նախկին հարսնացուն` Կրիստալ Հարրիսը վիճել են սիրելի սպանիել Չառլիի համար:
25-ամյա շիկահերը հրաժարվել էր ամուսնանալ Հեֆների հետ հարսանիքից մի քանի օր առաջ: Կարծես` բաժանելու ոչինչ չունեին, բայց…
Վեճի պատճառ է դարձել սիրելի շնիկը: Հյուն ուզում է միայնակ դաստիարակել սպանիելին, իսկ Կրիստալը պահանջում է, որ շանն իրեն տան:
«Նա կարող է չվերադարձնել մատանին եւ Bentley-ն, բայց շանը ես կպահեմ ինձ»,- ասել է Հեֆները: Այժմ շնիկն ապրում է Հյու Հեֆների հետ: Նա ասել է,թ ե Հարրիսը ցանկացած պահի կարող է գալ եւ տեսնել Չառլիին:
Հյու Հեֆներն ու Կրիստալ Հարրիսը պատրաստվում էին ամուսնանալ հունիսի 18-ին Playboy Mansion-ում, սակայն Հարրիսը մտքափոխ էր եղել: 85-ամյա Հեֆները երկար միայնակ չմնաց, եւ նոր սիրավեպ է սկսել 27-ամյա մոդել Շերա Բեչարդի հետ:




























