Մոսկվան եւ Բաքուն փոխզիջում են փնտրում Ադրբեջանում ռուսական տան հետ կապված, բոլորը տրամադրված են կառուցողական եւ լավատես են, որ աշխատանքները կվերականգնվեն, ասել է «Ռոսսոտրուդնիչեստվոյի» ղեկավար Եվգենի Պրիմակովը։

«Մենք շարունակում ենք փոխզիջում փնտրել ադրբեջանական կողմի հետ: Ե՛վ ադրբեջանական կողմը, ե՛ւ մենք կառուցողական ենք եւ միանգամայն լավատես ենք տրամադրված, որ դեռ կգտնենք փոխզիջում, եւ լայնածավալ աշխատանքը կվերականգնվի»,- ասել է Պրիմակովը «Россия сегодня» մեդիա-խմբի մամուլի կենտրոնում:

Նա ավելացրել է, որ Ռուսաստանը եւ Ադրբեջանն ավելի վաղ քննարկել են Ռուսական տան գրանցման ձեւաչափը՝ որպես իրավաբանական անձ կամ ՀԿ։

«Ռուսական տունը Բաքվում երկար տարիներ հաջողությամբ աշխատել է՝ կատարելով բոլոր անհրաժեշտ պարտավորությունները, այդ թվում՝ իրավաբանական, հանրապետության կառավարության առջեւ։ Այնուամենայնիվ, տեղեկատվական եւ մշակութային կենտրոնների գործունեության մասին 1997թ. միջկառավարական համաձայնագրում հստակ ասվում է, որ այս կենտրոնը պետք է գրանցվի որպես իրավաբանական անձ Ադրբեջանում»,- տեղեկացրել է Պրիմակովը։