Վրաստանի պաշտպանության նախկին նախարար Իրակլի Օկրուաշվիլին (2004 - 2006 թթ.) ասել է, որ հանրապետության գլխավոր դատախազությունն իրեն մեղադրանք է առաջադրել նախկին նախագահ Միխեիլ Սահակաշվիլիի օրոք հանցագործությունները հետաքննող խորհրդարանական հանձնաժողովի նիստին չներկայանալու համար:

«Չկա հանձնաժողով, ինչպես չկա Վրաստանի խորհրդարան»,- ասել է Օկրուաշվիլին` դատախազություն ներկայանալուց հետո, որտեղ նրան մեղադրանք է առաջադրվել։

Առաջիկայում գլխավոր դատախազությունը դատարանին կդիմի Օկրուաշվիլիի նկատմամբ խափանման միջոց ընտրելու միջնորդությամբ։ Դեռ հայտնի չէ, թե դատախազությունը ինչ խափանման միջոց է պահանջելու։

Ավելի վաղ, նմանատիպ մեղադրանքներ էին առաջադրվել ընդդիմադիր «Ուժեղ Վրաստան» կուսակցության առաջնորդներ Մամուկա Խազարաձեին և Բադրի Ջափարիձեին։ Նրանցից յուրաքանչյուրի համար դատարանը որպես խափանման միջոց է8 ընտրել 50 հազար լարի (ավելի քան 18 հազար դոլար) գրավ։