Ստամբուլի քաղաքապետ Էքրեմ Իմամօղլուի փաստաբանները բողոք են ներկայացրել նրա կալանքի դեմ, երկուշաբթի հաղորդում է T24 հեռուստաալիքը։
«Իմամօղլուի փաստաբանները նրա կալանավորման դեմ Ստամբուլի 10-րդ քրեական դատարան բողոք են ներկայացրել»,- հայտնում է հեռուստաալիքը։
Փաստաբանները հայտարարել են նախաքննության ընթացքում անօրինական ընթացակարգի մասին և պահանջել են ազատ արձակել իրենց պաշտպանյալին։
Ստամբուլում և մի շարք այլ քաղաքներում մարտի 19-ից բողոքի ցույցեր են ընթանում՝ ի պաշտպանություն Ստամբուլի ձերբակալված քաղաքապետ, ընդդիմադիր Ժողովրդահանրապետական կուսակցության (CHP) անդամ Էքրեմ Իմամօղլուի՝ չնայած իշխանությունների կողմից հայտարարված հանրահավաքների և ցույցերի արգելքին։ Ընդդիմության առաջնորդ Նուրի Ասլանը Ստամբուլի քաղաքապետի ժամանակավոր պաշտոնակատար է ընտրվել մարտի 26-ին։
Թուրքիայի ողջ տարածքում Իմամօղլուի աջակցության ապօրինի ցույցերի ձերբակալված մասնակիցների թիվը գերազանցել է 1,8 հազարը, ձերբակալվել է 260 մարդ, ավելի վաղ հայտնել էր Թուրքիայի ներքին գործերի նախարար Ալի Յերլիքայան։



























