Իտալիայի հակամենաշնորհային կարգավորող մարմինը (Autorita Garante della Concorrenza e del Mercato) տուգանել է Apple ընկերությանը 900 հազար եվրո գումարով (1 մլն 175 հազար 940 դոլար):
Ինչպես հայտնում է Lenta.ru-ն, վկայակոչելով Agence France-Presse-ը, AGCM-ում համարում են, որ Apple-ը հստակ տեղեկատվություն չի տրամադրում սպառողներին իր լրացուցիչ ծառայությունների մասին, ինչպես նաեւ իր սարքավորումների համար երկու տարվա երաշխիք չի տրամադրում, ինչպես պնդում է եվրոպական օրենսդրությունը:




























