Եվրոպայի խորհրդի մարդու իրավունքների հանձնակատար Մայքլ Օ՛Ֆլահերթին այսօր ԵԽԽՎ լիագումար նիստում հայտարարել է, որ անհրաժեշտ է հոգ տանել տարածաշրջանում բոլորի իրավունքների մասին, նաև` ապահովել, որպեսզի նրանք, ովքեր կցանկանան վերադառնալ Լեռնային Ղարաբաղ, ազատ լինեն այդ հարցում։
«Ես նաև խրախուսում եմ Հայաստանին շարունակել ջերմ վերաբերմունքը Լեռնային Ղարաբաղից ընդունած անձանց նկատմամբ»,- հայ գերիների մասին ՔՊ-ական պատգամավոր Արուսյակ Ջուլհակյանի հարցին ի պատասխան ասել է Մայքլ Օ՛Ֆլահերթին:





























