Բելառուսի և Ռուսաստանի նախագահների հեռախոսազրույցը տեղի է ունեցել ապրիլի 7-ի երեկոյան, հայտնել են Բելառուսի նախագահի մամուլի ծառայությունից։
Վլադիմիր Պուտինը զանգահարել է Ալեքսանդր Լուկաշենկոյին և շնորհակալություն հայտնել նախօրեին առանձնապես վտանգավոր բեռի ամենախոշոր խմբաքանակի՝ պայթուցիկ նյութերի մաքսանենգ ճանապարհով Ռուսաստան տեղափոխումը կանխելու համար։ Ապրանքի ներմուծման փորձը կասեցրել է Բելառուսի մաքսատունը:
«Հաստատվել է, որ դա հզոր պայթուցիկ է, որի փոքր քանակությունը կարող է հանգեցնել ծանր հետևանքների»,- նշել են մամուլի ծառայությունից։





























