ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Միացյալ Նահանգներն ուղիղ բանակցություններ է վարելու Իրանի հետ միջուկային խնդրի շուրջ՝ հայտնելով, որ հանդիպումը նախատեսված է շաբաթ օրը, գրում է The Hill պարբերականը։
«Մենք ուղիղ բանակցություններ ենք վարում Իրանի հետ, և դրանք սկսվել են, դա կլինի շաբաթ օրը, շատ մեծ հանդիպում: Մենք կտեսնենք, թե ինչ կլինի, բոլորը համաձայն են, որ գործարք կնքելը նախընտրելի է, քան անել ակնհայտը»,-նշել է Թրամփը՝ նկատի ունենալով Իրանի միջուկային օբյեկտների դեմ ռազմական ուժ կիրառելու սպառնալիքները:




























