«Abbyy» ընկերությունը մտադիր է  Ռուսաստանում հանրահավաքների մասնակիցների համար նոր հավելված ստեղծել, ինչը հանրահավաքի մասնակիցներին թույլ կտա գնահատել հռետորներին եւ նրանց ելույթներն ինչպես բջջային կապի առկայության, այնպես էլ դրա բացակայության պարագայում:

Ինչպես հաղորդում է CNews-ը, այդ գաղափարի մասին առաջին անգամ հայտարարել է «Abbyy» ընկերության հիմնադիր Դավիդ Յանը: «Բարոմետր» անվանումով ծրագիրն էկրանին երկու կոճակ է ցույց տալիս` «բութ մատը վեր» եւ «բութ մատը վար»:  Այդ կոճակների յուրաքանչյուր սեղմում հավելվածը գրանցում է իր լոկալ «մատյանում»: Հենց  ծրագիրն ինտերնետային  կապ է հայտնաբերում` տվյալները գրանցվում են սերվերի վրա:

Արդյունքում  ճշգրիտ գնահատական է տրվում յուրաքնաչյուր հռետորի, նրա յուրաքանչյուր նախադասասությանը կամ մտքին:

Հավելվածը նախատեսվում է  թողարկել  iPhone-ների եւ Android համակագերի համար:

Նշենք, որ «Abbyy» փոխնախագահը «Այբ» հիմնադրամի հոգաբարձու Արամ Փախչանյանն է: