ԱՄՆ-ում փոթորիկների, հեղեղումների եւ տորնադոների զոհերի թիվը հասել է 24-ի, հայտնել է CBS հեռուստաալիքը՝ հղում կատարելով իշխանություններին։

Ավելի վաղ ABC-ն հայտնել էր 20 զոհի մասին։

«Օրեր շարունակ չդադարող տեղատարափ անձրեւներն ու փոթորիկները յոթ նահանգներում առնվազն 24 մարդու կյանք են խլել»,- նշել է հեռուստաալիքը։

Նշվել է, որ 10 մարդ է զոհվել Թենեսիում, որտեղով անցել են հզոր տորնադոներ եւ նկատվել է սաստիկ հեղեղում։ Հեղեղման հետեւանքով Քենտուկիի առնվազն հինգ բնակիչ է զոհվել: Եվս երեք մահ հաստատվել է Միսսուրիի իշխանությունների կողմից, երկու մարդ մահացել է Արքանզասում եւ Ջորջիայում, մեկական մարդ՝ Ինդիանայում եւ Միսիսիպիում:

Թենեսիի փրկարարներն աշխատում են իշխանությունների հետ՝ գնահատելու համար վնասը եւ որպեսզի որոշեն դաշնային աղետ հայտարարելու մասին:

Մի շարք քաղաքներում տարհանում է հայտարարվել։