KIABI-ն Հայաստանում է 2022 թվականից և արդեն հասցրել է սիրվել հայ  հաճախորդների կողմից։ 2025թ․-ի ապրիլի 12-ին Հայաստանում Ֆրանսիական  KIABI բրենդի երկրորդ խանութ-սրահը կբացի իր դռները Erebuni Mall առևտրի  կենտրոնի առաջին հարկում։

Խանութը զբաղեցնում է մոտ 800մ² տարածք՝ ներկայացնելով նորաձև  հավաքածուներ՝ կանանց, տղամարդկանց, երեխաների, նորածինների, ինչպես նաև  ապագա մայրերի համար։ Այստեղ կգտնեք ներքնազգեստ, աքսեսուարներ ու  կոշիկներ՝ համապատասխան ցանկացած ճաշակի։

1978 թվականին KIABI-ն հեղափոխություն է արել Ֆրանսիայում հագուստի  արդյունաբերության մեջ՝ առաջարկելով մատչելի և նորաձև հագուստ։ 2005  թվականից բրենդը ներկայացված է միջազգային շուկայում՝ 26 երկրներում՝ 606  ֆիզիկական ու օնլայն խանութներով։ Այժմ KIABI-ն համարվում է Ֆրանսիայի  ամենասիրելի բրենդը․ սա փաստում են 23 միլիոն հաճախորդները։

KIABI-ն նորաձևությունը հասանելի է դարձնում բոլորին՝ ոչ միայն գնի, այլ նաև  չափսերի ու տեսականու բազմազանությամբ։ Բրենդի կարևորագույն  առաքելությունն է՝ ֆրանսիական նորաձևությունը դարձնել հասանելի բոլոր  ընտանիքների համար։

«KIABI-ն Ֆրանսիայի առաջատար նորաձևության բրենդն է, և նրա յուրահատուկ կոնցեպտը նվաճում  է միջազգային շուկան։ Մեր գին և որակ հարաբերակցությունը, ոճն ու կայուն մոտեցումը, թվային  գնումների ոլորտում ունեցած մեծ փորձառությունը, դարձնում են մեզ իսկապես յուրահատուկ։ Այսօր  մեր աճելու մարտահրավերները տանում են մեզ այնտեղ, որտեղ կան ընտանիքներ։ Մենք նպատակ  ունենք զարգացնել տարբեր տեսակի համագործակցություններ բոլոր ճյուղերով, որպեսզի հասանելի  լինենք հնարավորինս շատ ընտանիքների։ KIABI-ի նպատակն է «պարզեցնել ընտանիքների կյանքը»՝  հարմարեցնելով քաղաքային ու գյուղական տարածաշրջանների կարիքներին, ներկայացնելով ոճային  հավաքածուներ ու լուծումներ»։

Ֆրանսուա Հեյմեզ, KIABI միջազգային ղեկավար

Безимени-1.jpg (57 KB)

Բրենդը տրամադրում է մի շարք առավելություններ, այդ թվում՝ հավատարմության  ծրագիրն ու օնլայն գնումների հնարավորությունը Facebook և Instagram  հարթակներում։

KIABI-ն Հայաստանում ներկայացված է BD Retail Group ընկերության կողմից, որն  այժմ Հայատանում հանդիսանում է նորաձևության ոլորտում 7 միջազգային  բրենդների պաշտոնական ներկայացուցիչ՝ ունենալով 30-ից ավելի խանութ սրահներ։