Այսօր՝ ապրիլի 8-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Արագածոտնի մարզում: Ժամը 11:40-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության 9-11 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Կայք գյուղի սկզբնամասում ավտոմեքենա է այրվում, հաղորդում է Shamshyan.com-ը:

Դեպքի վայր են ժամանել Ապարանի հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ:

Մինչ հրշեջների ժամանումը՝ 26-ամյա Դավիթ Գ.-ին պատկանող «Volkswagen» մակնիշի ավտոմեքենայում առաջացած կրակի դեմ պայքարել են ինքը՝ վարորդը, և քաղաքացիները, ապա ժամանած հրշեջները մարել են այն:

Հրդեհի հետևանքով 1 հոգի տեղափոխվել է «Ապարան» բժշկական կենտրոն:

Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են հիվանդանոց տեղափոխվածի ինքնությունը: