Դատարանը մեղավոր ճանաչեց նախկին ՔՊ-ական պատգամավոր Հակոբ Ասլանյանին վիրավորած Սամվել Վարդանյանին՝ խուլիգանություն կատարելու ու անհանդուրժողականություն հրահրելու մեջ:
Իսկ մյուս հոդվածով՝ ատելության խոսք, որը միայն ազատազրում է նախատեսում 1-4 տարով, դատարանը կայացրեց արդարացման վճիռ։ Այս մասով գոհ ենք, մյուս մասով անպայման բողոքարկելու ենք»,- ասաց փաստաբանը։
Վարդանյանն իր հերթին հայտարարեց, որ իր կողմից կատարվածը հանցանք չի համարում, չի ընդունում իրեն առաջադրված մեղադրանքը: «Խնդիրը Հակոբ Ասլանյանի հետ անձնական չէ, նա այդ ժամանակ եղել է իշխանության մաս, իշխանություն, որին ես համարում եմ պատասխանատու՝ լրջագույն խնդիրների համար։ Ընդամենն իմ կոշտ քննադատությունն եմ ներկայացրել։ Հակոբ Ասլանյանի՝ ավտոբուսից իջնելուց հետո տեղի ունեցածի մասով ցանկանում եմ ասել, որ դա ոչ թե անհարգալից վերաբերմունք է եղել ներկաների նկատմամբ, այլ՝ հակառակը՝ փորձել եմ բացատրել, թե ինչ կատարվեց»,- նշել էր Վարդանյանը։
Հաշվի առնելով, որ կողմերը պատրաստ չէին ելույթներով հանդես գալ, դատական նիստը հետաձգվեց։
Հիշեցնենք, որ Սամվել Վարդանյանի և Հակոբ Ասլանյանի մասնակցությամբ միջադեպը հանրային տրանսպորտում տեղի է ունեցել 2024թ․ ապրիլի 15-ն։ Երիտասարդը, տեսնելով ՔՊ-ականին, հանրային պարսավանքի է ենթարկել նրան՝ անվանելով «հակահայ վիժվածք»:
Հակոբ Ասլանյանը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել, ինչի հիման վրա նույն օրը ՀՀ ՔԿ ԵՔՔՎ ծանր հանցագործություններ քննության բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 297-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթը: Երիտասարդը ձերբակալվել էր, ապա՝ վերցվել տնային կալանքի։ Սամվել Վարդանյանը մեղադրվում է ՀՀ Քրեական օրենսգրքի 297-րդ հոդվածի 1-ին մասի ՝ խուլիգանության և ՔՕ 329-րդ հոդվածի 2-րդ մասի՝ անձի նկատմամբ քաղաքական հայացքներով պայմանավորված հրապարակայնորեն ատելության խոսք արտահայտելու հատկանիշներով։
Նկատենք, որ Սամվել Վարդանյանը ձերբակալվածի կարգավիճակում խոշտանգվել է դիմակավորված անձանց կողմից։ Այս գործով դեռևս որևէ անձի նկատմամբ հետապնդում չի իրականացվում։



























