Ես ՔՊ-ից ընդհանրապես վիրավորված չեմ. Շնորհակալ եմ ՔՊ-ին, որ Ասլանյանին վերադարձրեց Ասլանյանին։ Այս մասին այսօր՝ ապրիլի 8-ին, լրագրողների հետ զրույցում նշեց ԱԺ պատգամավոր Հակոբ Ասլանյանը:
«ՔՊ-ից իմ դուրս գալը կապված է նրա հետ, որ ՔՊ-ն շեղվել է հեղափոխական սկզբունքներից, դրա համար էլ մենք հեռացվել ենք: Իրենք գնում են ուրիշ ուղղությամբ, մենք ՔՊ-ի նույն ճանապարհը չենք կարող գնալ։
Այդ տարիների ընթացքում շատ հարցվերում, երբ ներսում համաձայն չեմ եղել, բայց որպես խմբակցության անդամ ստիպված կողմ եմ քվեարկել, դա ինձ շատ նեղացրել է։ Հասել է մի կետի, որ նույն ճանապարհը գնալը բացառվում էր»,- նշեց Ասլանյանը։
Հիշեցնենք, որ Հովիկ Աղազարյանին և Հակոբ Ասլանյանին հեռացրել են ՔՊ-ից:





























