Իսկ արդա՞ր էր, որ իրենք 34 հոգով մարտի դաշտից փախան, չեկան քվեարկության: Այս մասին այսօր՝ ապրիլի 8-ին, լրագրողների հետ զրույցում նշեց ԱԺ պատգամավոր Հակոբ Ասլանյանը՝ անդրադառնալով հարցին, թե որքանով էր արդար, որ ինքն ու ԱԺ պատգամավոր Հովիկ Աղազարյանը կողմ քվեարկեցին «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տարոն Մարգարյանին անձեռնմխելիությունից զրկելուն:

«Այ եթե իրենք գային դեմ քվեարկեին, համոզված եղեք՝ ես դեմ կքվեարկեի, բայց իրենք չեկան, 34 հոգի թողնում, փախնում է, կռիվ չի տալիս իր իրավունքների համար, ես պետք է կռիվ տա՞մ»,-ասաց նա:

Դիտարկմանը, որ ընդդիմադիր պատգամավորների քվեարկությունը որևէ դեր չէր խաղում, նա հակադարձեց. «Իսկ իմ քվեարկությունը որևէ դեր է խաղո՞ւմ»: