Մարտի 28-ին տեղի ունեցած ավերիչ երկրաշարժից հետո Մյանմայում գրանցվել է 2,8-7,5 մագնիտուդով 98 հետցնցում։
Դրա մասին «Xinhua» գործակալությանը հայտնել են երկրի օդերևութաբանության և հիդրոլոգիայի դեպարտամենտից։
Մյանմայում 7,9 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժի զոհերի թիվը հասել է 3600-ի, 5017 մարդ վիրավորվել է, 160 մարդ անհայտ կորած է համարվում։





























