ԱՄՆ զինվորականները այսօր լուսադեմից 22 ավիահարվածներ են հասցրել Եմենի մայրաքաղաք Սանային, ինչպես նաև Մարիբ և Ալ-Հուդայդա նահանգներին, հայտնում է Irna գործակալությունը։

Վերջին շաբաթներին ԱՄՆ զինուժը զգալիորեն մեծացրել է Եմենի տարբեր շրջաններում ավիահարվածների ինտենսիվությունը։

Այս գործողություններն իրականացվում են Եմենի բանակի և ժողովրդի կողմից պաղեստինյան բնակչությանը ցուցաբերվող աջակցության պատճառով։