Առնվազն 20 մարդ է զոհվել Չինաստանի հյուսիսային Հեբեյ նահանգի ծերանոցում բռնկված հրդեհի հետևանքով, հայտարարել տեղական իշխանությունները։ Հրդեհը բռնկվել է Չենդե քաղաքի Լոնգհուա շրջանում, որտեղ այդ պահին շենքում եղել են 39 տարեց բնակիչներ, հայտնում է Xinhua գործակալությունը։

19 մարդ տեղափոխվել է հիվանդանոց բժշկական հետազոտության համար։  Ծերանոցի պատասխանատուն վերցվել է ոստիկանության հսկողության տակ։ Ողբերգության պատճառների հետաքննությունը շարունակվում է։