Գիտեմ, որ ոստիկանության գործունեությունը բացի օպերատիվությունից նաև որոշակի իմաստով պլանավորում է և ուզում եմ իմանամ, թե այդ անպատիժ մնացած ոստիկանի ազատության մեջ գտնվելուց հետո մինչև տարավերջ ոստիկանությունը քանի մարդ է նախատեսում սպանել վարչապետին ուղեկցելու ընթացքում: Այս մասին, այսօր՝ ապրիլի 9-ին, խորհրդարանական լսումների ժամանակ դիմելով ՆԳՆ ոստիկանության պետ Արամ Հովհաննիսյանին, հարցրեց հասարակական-քաղաքական գործիչ Էդգար Ղազարյանը։
Նա հիշեցրեց, թե ինչպես Նիկոլ Փաշինյանի ուղեկցող շարասյունը վթարի ենթարկեց և սպանեց երեխայի սպասող Սոնա Մնացականյանին, իսկ վարորդը դեռ ազատության մեջ է։
Ղազարյանը նաև հետաքրքրվեց, թե «ադրբեջանաթուրքական հեղափոխությունից հետո արագաչափերը ավելացել են, թե պակասել, և ոստիկանապետն ինչ է մտածում Փաշինյանի այն հայտարարության մասին, որ Հայաստանում բոլոր վարորդական իրավունքների վկայականները խախտումներով են տրվել։
«Ճանապարհատրանսպորտային խնդիրենրի հետ կապ չունեցող հարցերեն, որոնք այսօր են քննարկվում»,-արձագանքեց ոստիկանապետը։
Ղազարյանը հարցրեց, թե խախտումներով վարորդական վկայականներ տալը կապ չունի ճանապարհատրանսպորտային խնդիրների հետ, որի մասին հայտարարել է Փաշինյանը, տեսանկարահանող սարքերը և քաղաքացուն վթարի ենթարկող ոստիկանի ազատության մեջ գտնվելը կապ չունի՞ ճանապարհատրանսպորտային խնդիրների հետ։
Արամ Հովհաննիսյանն անդրադառնալով միայն վրաերթի հարցին՝ ասաց թե Սոնա Մնացականյանի գործը դատարանում է և ինքը չի կարող որևէ բան ասել։





























