ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը ապրիլի 9-ին հանդիպել է աշխատանքային այցով Մոսկվայում գտնվող Ադրբեջանի նախագահի հատուկ ներկայացուցիչ Խալաֆովի հետ։ Դրա մասին հայտնել են Ռուսաստանի արտաքին գործերի նախարարությունից։

Տեղի է ունեցել մտքերի փոխանակում ռազմավարական գործընկերության և դաշինքի համատեքստում ռուս-ադրբեջանական հարաբերությունների զարգացման հեռանկարների շուրջ։ Շոշափվել են մի շարք արդի միջազգային և տարածաշրջանային խնդիրներ։

Քննարկվել են Ասիայում փոխգործակցության և վստահության միջոցների համաժողովի օրակարգի առանցքային հարցերը և 2025-2026 թվականներին Ադրբեջանի նախագահության ժամանակահատվածում այդ հարթակում համատեղ աշխատանքի խնդիրները, ներառյալ՝ ասոցիացիան եվրասիական տարածքում բազմակողմ համագործակցության ընդհանուր համակարգի ինտեգրման համատեքստում։