Հարավային Կորեայում 50-ն անց տղամարդը դատապարտվել է 3 տարի 6 ամսվա ազատազրկման՝ իրեն չինացի անվանած գործընկերոջը դանակահարելու համար, հայտնում է The Korea Herald-ը։

Դատարանը տղամարդուն մեղավոր է ճանաչել սպանության փորձի համար։

Նշվում է, որ նա դանակով հարվածել է իր բիզնես պարտնյորի պարանոցին։