Այսօր՝ ապրիլի 10-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 12:20-ի սահմաններում Ահարոնյան փողոցի 2 և10 շենքերի հասցեում չորացած ծառը կոտրվել և ընկել է պարսպի տակ կայանված «Volkswagen» մակնիշի ավտոմեքենայի վրա, հաղորդում է Shamshyan.com-ը:

Ըստ նախնական տեղեկությունների, բարեբախտաբար տուժածներ չկան: