Ռուսական ամենաավանդական արժեքը բարեկամությունն է։ Այս մասին «Եվրասիա. ավանդական արժեքների տարածք» միջազգային հասարակական-գործարար ֆորումի ժամանակ հայտնել է ՌԴ Պետդումայի փոխխոսնակ, «Եվրասիա» կազմակերպության հոգաբարձուների խորհրդի անդամ Բորիս Չերնիշովը։

«Այ, ես մտածում եմ՝ ո՞րն է ամենավանդական արժեքը։ Ո՞րն է ձեր կարծիքով՝ ընտանի՞քը։ Ընտանիքը բազմազան է, ինչպես ասում են։ Կանանց դերը բազմազան է՝ որոշ տեղերում ավելի գերիշխող, որոշ տեղերում՝ ավելի քիչ։ Ամեն ինչ փոխվել է։ Բայց կա բոլոր արժեքներից ամենաավանդականը։ Ես անընդհատ մտածում եւ խոսում եմ այդ մասին, դա բարեկամություն է: Լավ ընկերը միշտ է եղել՝ հին ժամանակներում, ավելի ուշ, եւ երբ էլ վերցնես։ Լավ ընկերոջ համար դու կրակի մեջ ես մտնում, փրկում նրան եւ տանում նրան... Ուրեմն եկեք ընկերներ լինենք»,- ասել է Բորիս Չերնիշովը «Պատմական ճշմարտություն. փաստերը հաղթում են հորինվածքներին» նստաշրջանի ընթացքում։