Եվրոպան անհնար է պատկերացնել առանց Դոստոևսկու, Տոլստոյի, Չայկովսկու և մշակույթի այլ մեծ գործիչների։ Այս մասին հայտարարել է կինոռեժիսոր, պրոդյուսեր, սցենարիստ և կոմպոզիտոր Էմիր Կուստուրիցան «Եվրասիա՝ ավանդական արժեքների տարածք» միջազգային հասարակական և բիզնես ֆորումում։

Ելույթ ունենալով «Եվրասիայի մշակութային օրենսգիրքը՝ ժողովուրդների ավանդական արժեքների ուղեցույց» նիստում, Կուստուրիցան ընդգծել է. «Դարեր շարունակ Եվրոպան ընկալել է այս հեղինակներին և կոմպոզիտորներին որպես իր խորհրդանիշները, սակայն այսօր նրանք պատկանում են Եվրասիայիը՝ մի տարածքի, որտեղ միահյուսվում են եվրոպական և ասիական մշակույթները»: