Ադրբեջանական լրատվամիջոցները, վկայակոչելով Ադրբեջանի կառավարությանը, հայտնում են, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Նովրուզի կապակցությամբ շնորհավորական ուղերձ է հղել Ալիևին։

Ադրբեջանական լրատվամիջոցները գրում են, որ Թրամփն «ընդգծել է Իսրայելի հետ Ադրբեջանի բարեկամության կարևորությունն ու աջակցել է տարածաշրջանում խաղաղություն հաստատելու ջանքերին»։

Նշվում է, որ ԱՄՆ նախագահը պատրաստակամություն է հայտնել «հետագա համագործակցության համար և վերահաստատել Միացյալ Նահանգների ամուր աջակցությունը Ադրբեջանի ինքնիշխանությանն ու տարածքային ամբողջականությանը»։