Դոմինիկյան Հանրապետությունում տանիքի փլուզման հետևանքով զոհերի թիվը հասել է 218-ի, գրում է գերմանական Bild պարբերականը։

Սանտո Դոմինգոյում (Դոմինիկյան Հանրապետություն) փլուզվել է հայտնի «Jet-Set» դիսկոտեկի տանիքը, որտեղ այդ պահին եղել է 500-1000 մարդ։ Տոննայանոց բետոնի և պողպատի բեկորներն ընկել են այցելուների վրա, իսկ վթարի պատճառը դեռևս պարզ չէ։

Ավելի քան 150 տուժածներ դեռևս հիվանդանոցներում բուժում են ստանում։