Անցնող տարի Opera Software ընկերության համար ամենահաջողներից մեկն է եղել` ինչպես բրաուզերների աճով, այնպես էլ ԱՊՀ տարածքում գործընկերային ցանցի ընդլայնման առումով: 2011-ին Opera բրուզերից օգտվողների քանակը տարածաշրջանում կազմել է 25 տոկոս, ավելի քան 100 միլիոն մարդ նվազագույնը մեկ անգամ իր բջջային հեռախոսով օգտվել է Opera Mini -ի ծառայություններից:
NEWS.am -ին Opera Software -ի մամուլի ծառայությունից հայտնել են, որ մեկ տարվա ընթացքում համակարգիչների, սմարթֆոնների, բջջային հեռախոսների համար տարածվել է Opera -ի ավելի քան 12 միլիոն կաստոմիզացված պատճեններ:
Ինչ վերաբերվում է բրաուզերի բջջային տարբերակներին` Opera Mini -ին եւ Opera Mobile–ին, ապա 2011 -ի վերջին Opera Mini-ից օգտվողների թիվը գերազանցել է ամսական 144 միլիոնը:




























