Ղազախստանի և Ադրբեջանի ռազմածովային «Каспийский бриз-2025» զորավարժությունները կանցկացվեն Ակտաուում, հայտնում է Tengrinews.kz-ը՝ հղում անելով Ղազախստանի պաշտպանության նախարարության մամուլի ծառայությանը։
Ավելի վաղ Ակտաուում շտաբային բանակցություններ են անցկացվել Ադրբեջանի պաշտպանության նախարարության ներկայացուցիչների հետ։
Զորավարժությունները կանցկացվեն Կասպից ծովի ղազախական հատվածում։
Նավերի ժամանելուն պես կհստակեցվեն վարժանքների ծրագիրը և քարտեզների վրա դրվագների մանրամասները։





























