Նյու Յորքում ուղղաթիռ է ընկել Հուդզոն գետը, ինչի հետևանքով առնվազն մեկ մարդ զոհվել է, հայտնում են հրշեջ ծառայությունների ներկայացուցիչներն ու աղբյուրները:

Ականատեսները տեսել են, որ ուղղաթիռը «երկու կես է եղել»՝ նախքան ջրի մեջ ընկնելը, գրում է New York Post-ը։

Աղբյուրները հայտնել են, որ նավի վրա եղել է առնվազն հինգ մարդ, նրանց թվում՝ երկու չափահաս և երեք երեխա:

Երեք տուժածի արդեն դուրս են բերել ջրից և հոսպիտալացրել։