Հարավային Կորեայի իշխանությունները երկու ուղղաթիռ են ուղարկել հրդեհը մարելու համար Հյուսիսային Կորեայի հետ ապառազմականացված գոտում։ Այս մասին տեղեկացրել է Yonhap գործակալությունը։

Հրդեհն սկսվել է հինգշաբթի, տեղի ժամանակով ժամը մոտ 16.30-ին, երկրի արեւելյան Կոսոն գավառում, ուրբաթ ժամը 06.30-ին անտառային ծառայությունը գործադրել է երկու ուղղաթիռ։ Հարավկորեական կողմը Հյուսիսային Կորեային տեղեկացրել է՝ նախազգուշացնելով ապառազմականացված գոտի ուղղաթիռների մուտքի մասին։ Կորեական ժողովրդական բանակը իրազեկմանը չի արձագանքել։

Ապրիլի 8-ին, ինչպես նշել են Սեուլում, հյուսիսկորեացի 10 զինվորականներից բաղկացած խումբը, հավանաբար, սխալմամբ, ոչ երկար ժամանակով հատել է ռազմական սահմանազատիչ գիծը երկրի արեւելքում։ Ավելի վաղ հարավկորեացի զինվորականները պատմել էին, որ Կորեական ժողովրդական բանակը ինչ-որ աշխատաննքեր է իրականացնում սահմանին, այդ թվում մաքրում է տարածքը եւ պատնեշներ տեղադրում։