Դոմինիկյան Հանրապետության նախագահ Լուիս Աբինադերը եւս երեք օրով երկարացրել է ազգային սուգը Jet Set գիշերային ակումբում տեղի ունեցած ողբերգությունից հետո, որի հետեւանքով, ըստ վերջին տվյալների, զոհվել է 221 մարդ։ Այս մասին հայտնել է տեղի Diario Libre թերթը։
Ըստ Սանտո Դոմինգոյի արտակարգ իրավիճակների ծառայության տեղեկությունների, որոնք նույնպես մեջբերել է թերթը, գիշերային ակումբի տանիքի փլուզումից հետո փրկարարական աշխատանքները պաշտոնապես ավարտվել են, սակայն տեղի իշխանությունները շարունակում են օգնել հարազատներին, որոնք չեն կարողանում գտնել ողբերգության գիշերը ակումբում գտնված իրենց մերձավորներին:
Պատահարի պատճառները դեռեւս անհայտ են, եւ իշխանությունները նշում են, որ սպասում են, որ փրկարար ծառայություններն ավարտեն իրենց աշխատանքը՝ այդ հարցին պատասխանելու համար: Հնարավոր պատճառների թվում տեղի լրատվամիջոցները նշում են այն փաստը, որ հին շենքը, որը մինչեւ 2023թ. օգտագործվել է որպես կինոթատրոն, ծանրաբեռնված է եղել եւ չի կարողացել դիմակայել մեծ թվով մարդկանց ներկայությանը եւ ուժեղ ձայնային ալիքների ազդեցությանը։



























