2025թ. Նիգերիայի մոտ 30 նահանգ կարող է ենթարկվել հեղեղման։ Այս մասին, ինչպես հայտնել է Vanguard թերթը, նախազգուշացրել է երկրի ջրային ռեսուրսների եւ սանիտարիայի նախարար Ջոզեֆ Ութսեւը։
Նրա խոսքով՝ մուսոնների սեզոնի ընթացքում ջրհեղեղները կարող են ազդել 33 նահանգների ավելի քան 3 400 համայնքների վրա: Ռիսկի տակ են Աբուջան, ամենամեծ մեգապոլիս Լագոսը, ինչպես նաեւ այնպիսի խոշոր քաղաքներ, ինչպիսին են Պորտ Հարքորթը, Իբադանը եւ Կանոն:
Իշխանությունները ջրամբարների վիճակի եւ տեղումների մակարդակի վերահսկման ծրագիր են մշակել՝ հաշվի առնելով 2024թ. հեղեղումների տխուր արդյունքները։ Արտակարգ իրավիճակների կառավարման ազգային գործակալության տվյալների համաձայն՝ 2024թ. տարերային այդ աղետի հետեւանքով զոհվել է 321 մարդ, տուժել 2 854-ը։ Ավելի քան 740 հազար մարդիկ ստիպված են եղել լքել իրենց տները։ Ոչնչացվել են հազարավոր հեկտարներով գյուղատնտեսական ցանքսեր։



























