Իրանում ԱԳ նախկին նախարար, ներկայումս ընդդիմադիր քաղաքական գործիչ Իբրահիմ Յազդիին դատապարտել են 8 տարվա ազատազրկման: Այս մասին «Ազատություն» ռադիոկայանին հայտնել է նրա փաստաբանը:

1979 թվականի իսլամական հեղափոխությունից հետո, Յազդին որոշ ժամանակ եղել է Իրանի ԱԳ նախարար: Արդյունքում նա գլխավորել է ներկայումս արգելված «ազատության շարժումը»:

80-ամյա քաղաքական գործիչին մեղադրել են ազգային անվտանգությանը վնաս հասցնող գործունեություն իրականացնելու մեջ: Դատարանում Յազդին հրաժարվել է պաշտպանությունից ու հայտարարել, որ Հեղափոխական դատարանը իրավունք չունի քննի իր գործը: