Ստամբուլի Բաշաքշեհիր թաղամասի Իքիթելլի արդյունաբերական գոտում գտնվող քիմիական պահեստում հրդեհ է բռնկվել, հայտնում է ntv.com.tr-ը։ Տարածքը ծածկված է ծխի թանձր ամպերով։ Հրդեհը տարածվել է մոտակայքում կայանված մեքենաների վրա՝ վնասելով մի քանի մեքենաներ։
Տարածքում տեղակայվել են մեծ թվով հրշեջ խմբեր և ոստիկանության աշխատակիցներ։



























