Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հանդիպել է Սիրիայի նոր առաջնորդ Ահմեդ ալ-Շարաայի հետ և «գոհունակություն հայտնել Սիրիայում տեղի ունեցող փոփոխությունների կապակցությամբ», որոնք, հարկ է նշել, ուղեկցվում են ազգային և կրոնական փոքրամասնությունների դեմ վայրագություններով։  Ահմեդ ալ-Շարաան պատրաստակամություն է հայտնել այցելել Ադրբեջան, հաղորդում են ադրբեջանական լրատվամիջոցները։

Բացի այդ, Ալիևը հանդիպում է ունեցել նաև Թուրքիայի կողմից օկուպացված Հյուսիսային Կիպրոսի անջատողական ռեժիմի առաջնորդ Էրսին Թաթարի հետ։