Բրազիլիայի նախկին նախագահ Ժաիր Բոլսոնարոն հոսպիտալացվել է։

Բոլսոնարոն, որին դանակահարել էին 2018 թվականին քարոզարշավի ժամանակ, ուրբաթ օրը հիվանդանոց է  տեղափոխվել որովայնի ուժեղ ցավերով:

70-ամյա Բոլսոնարոն Ռիո Գրանդե դու-Նորտե նահանգում կուսակցական միջոցառման էր  մասնակցում, երբ վատացել է «2018-ի դանակահարության պատճառով», - AFP-ին է հայտնել  Լիբերալ կուսակցության ներկայացուցիչը:

Փետրվարին նախկին նախագահին մեղադրանք էր առաջադրվել 2022 թվականի ընտրություններում պարտվելուց հետո հեղաշրջման փորձի մեջ, հիշեցնում է BBC-ն։ Բոլսոնարոն հերքում է իր մեղքը և պնդում, որ ինքը քաղաքական հետապնդման զոհ է։

Եթե ​​Բոլսոնարոյին մեղավոր ճանաչեն, նա կարող է երկարաժամկետ ազատազրկման դատապարտվել։ Ակնկալվում է, որ գործընթացը կսկսվի մինչև տարեվերջ։