Ռուսաստանի լրատվական ռեսուրսները կօգնեն ի չիք դարձնել այն առասպելը, թե Ռուսաստանը ոչ մի կերպ չի օգնում Հայաստանին և այլ երկրների։ Այս մասին պայմանավորվել են «Եվրասիա՝ ավանդական արժեքների տարածք» միջազգային հասարակական և բիզնես ֆորումում։
Ինչպես նշել է «Եվրասիա» կազմակերպության Հայաստանի համակարգող խորհրդի անդամ Միքայել Բադալյանը, կազմակերպությունը ոչնչացնում է այս առասպելը, քանի որ ոչ միայն նախագծեր է իրականացնում, այլև դրանց մասին պատմում է լրատվամիջոցներով։ Սակայն ռուսաստանյան գործակալությունները հաճախ այդ հնարավորությունը չունեն։
«Ռուսաստանյան գերատեսչություններն այսօր իսկապես շատ բան են անում Հայաստանում. նույն «Ռուսական տունը» կամ «Մոսկվայի տունը», բայց դա տեսանելի չէ, տպավորություն է ստեղծվում, որ աշխատանք չի կատարվում։ Հնարավո՞ր է տեղեկատվության տարածման լրացուցիչ մեխանիզմներ մշակել»,- RT և MIA «Russia Today»-ի գլխավոր խմբագիր, «Եվրասիա»-ի հոգաբարձուների խորհրդի անդամ Մարգարիտա Սիմոնյանին է հարցրել Բադալյանը։
«Եկեք օգնենք մասնագիտական գերատեսչություններին: Մենք կտարածենք այս տեղեկատվությունը մեր ուժերով: Եթե դուք գիտեք ինչ-որ բաներ, որոնք արժի տարածել, մենք մեր բոլոր ռեսուրսները կուղղենք դրա վրա և կանենք դա», - պատասխանել է Սիմոնյանը։




























