Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն հանդիպել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ, հայտնում է Վրաստանի Առաջին ալիքը։
Անթալիայի դիվանագիտական ֆորումի շրջանակներում կայացած հանդիպմանը կողմերը քննարկել են տարբեր ոլորտներում համագործակցության խորացման հեռանկարները։
Բացի այդ, զրուցակիցները քննարկել են տարածաշրջանում խաղաղության և կայունության ապահովման հարցերը։





























